Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արմեն-Լևոն Մանասերյանը` դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր

Արմեն-Լևոն Մանասերյանը` դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր
22.02.2017 | 14:06

Փետրվարի 8-12-ը, Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ մեր հայրենակից Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի և Գավաթի:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:


Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացնում էր մշակույթի և արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը և մրցույթի կազմակերպիչն է ճանաչված «EPTA – MALTA» («Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն») կազմակերպությունը:
Մրցույթի ժյուրիի կազմում էին դաշնակահարներ 22 երկրից` Մալթայից, Չինաստանից, Բուլգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հունգարիայից, Պորտուգալիայից, Ալբանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հայաստանից, Ճապոնիայից, Թայվանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Սերբիայից, Բելորուսից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից և Իսպանիայից:
Արմեն-Լևոն Մանասերյանը բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր և մեդալակիր է, Հայաստանը բազմիցս ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի սանը (պրոֆեսոր` Շուշանիկ Բաբայանի դասարան) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի շրջանավարտը (պրոֆեսոր` Սերգեյ Սարաջյանի դասարան), այժմ ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Եթիեն Րապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում)` համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հետ (պրոֆեսոր Ս. Սարաջյանի դասարան):

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ